01/23/2026

Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց կտա

Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց կտա

hayeli.am-ի տեղեկություններով,այսօր երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի եթերում հարցազրույց կտա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  փոխել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: