01/22/2026

Ռուսաստանը զորքը բերել է բարձր մարտական պատրաստության. Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսաստանը զորքը բերել է բարձր մարտական պատրաստության. Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսաստանի Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսել: Զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա ասել է, որ ստուգումները սկսել են նախագահ Պուտինի որոշմամբ:

Շոյգուն ասել է, որ այս միջոցառումն ուղղված է Կենտրոնասիական շրջանում անվտանգության ապահովման գնահատականին: Նա ասել է, որ միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արեւելյան օկրուգների զորքերի մի մասը: Հիշեցնենք, որ Գյումրիի բազան ու Էրեբունի օդանավակայանը Հարավային օկրուգի կազմում են:
Հայաստանի շուրջ՝ Իրանում ու Վրաստանում իրավիճակը սրվում է: Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը փորձագետները գնահատում են որպես Թուրքիայում հնարավոր տրանսֆորմացիաների դետոնատոր:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հայաստանի շուրջ: Նա ասել է, որ Հայաստանի շուրւ անվտանգային միջավայրը ոչ թե լիցքաթափվել է, այլ հակառակը: Նա ասել է, որ անհրաժեշտ է քննարկել ռիսկերի կառավարման մեխանիզմների հարցը իրավիճակի սրման դեպքում:

Մարտահրավերները կարող են առաջանալ ամենատարբեր հարցերում՝ հաղորդակցությունների շրջափակումից մինչեւ ռուսական զորքերի գործարկում շրջանում, ռազմական գործողությունների պարագային:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: