01/22/2026

Գորայքում ընտրությունների արդյունքները դատարանը անվավեր ճանաչեց

Գորայքում ընտրությունների արդյունքները դատարանը անվավեր ճանաչեց

Քիչ առաջ Վարչական դատարանը անվավեր ճանաչեց հունիսի 8-ին Սյունիքի Գորայք համայնքում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Նշենք, որ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը.

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԻԿԻ՝ 531 քվե,

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՆԱԻՐԻԻ՝ 515 քվե,

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՆՈՒՉԱՐ ՄԻՔԱՅԵԼԻ՝ 13 քվե:

Ընտրությունների արդյունքները դատարանում վիճարկել է Արտյոմ Գրիգորյանը, ով ընդամենը 16 ձայնով է զիջել մյուս թեկնածուին։ 

Արդյունքների վիճարկումը վարչական դատարանը քննում է կոլեգիալ կազմով՝ 5 հոգանոց դատավորների խմբով և նրանց կողմից ընդունված որոշումը բողոքարկման ենթակա չէ ու հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ։ Այժմ Գորայքում նոր ՏԻՄ ընտրություններ պետք է լինեն։

Արտյոմ Գրիգորյանի շահերի պաշտպան Գևորգ Մկրտչյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց. «Հայցի հիմքն այն է, որ կնքված ծրարներ են եղել ու օրենքի պահանջ է եղել, որպեսզի ավելորդ գրառում պարունակող ծրարները անմիջապես մարվեն, բայց հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշել է, որ այդ ծրարները պետք է բացվեն ու դրանցում առկա քվեաթերթիկները հաշվարկվեն, ինչը օրենքի խախտում է։ Դա հետագայում պատճառաբանվել է նրանով, որ ծրարում առկա քվեաթերթիկները հավասար են եղել հայցվորի և ընտրված ճանաչված թեկնածուի օգտին։

Հայցվորի կարծիքով նախնական համաձայնություն է եղել ընտրված թեկնածուի ու քաղաքացիների միջև և այդ կնքված քվեաթեթիկներով պարզել են թե արդյոք ընտրել են, թե՝ ոչ»։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: