01/22/2026

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին զարգացումներին

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին զարգացումներին

Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ  հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից:

«Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ հրատապ կարծիք կպատրաստվի, որը պետք է ուղարկվի համապատասխան մարմիններին մինչ հոկտեմբեր կայանալիք լիագումար նիստը»,- ասված է նիստի արձանագրությունում: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: