01/22/2026

Ինչքան հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, վտանգի առջև ենք կանգնած լինելու․ Քոչարյան

Ինչքան հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, վտանգի առջև ենք կանգնած լինելու․ Քոչարյան

«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից»,- հայկական «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Նրա պնդման համաձայն՝ Հայաստանը Ղարաբաղը պետք է դիտարկի որպես իր անվտանգության լուրջ գործոն, և առանց նրա Հայաստանը չափազանց կթուլանա։ Նա ասաց, որ տպավորություն ունի, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները հիմա Ղարաբաղը դիտարկում են որպես բեռ, ինչն էլ բերում է դրանից ազատվելու մասին մտքերի։ Քոչարյանն ասաց, որ այդպես էր մտածում նաև առաջին նախագահը։

Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստանն առանց Արցախի թույլ է, ու այն կարելի է շրջանցել, առանց Հայաստանի կարելի է իրականացնել տարածաշրջանային ծրագրեր և այլն։ Իսկ Արցախի հետ, ըստ Քոչարյանի, Հայաստանն արդեն լուրջ միավոր է դառնում։

«Հայասստանը Ղարաբաղի հետ լրիվ այլ է։ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին լուրջ խաղացող է այս տարածաշրջանում», – ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ակնարկեց, որ առանց Արցախի Հայաստանը կդառնա Թուրքիայի բիզնեսի, տնտեսության «ֆիլիալը»։ Իսկ առանց Ղարաբաղի հնարավոր չէ լուրջ խաղացող լինել, ըստ Քոչարյանի, առանց Ղարաբաղի նույնիսկ Հայաստանի տեղը չեն հիշի։ Նա օրինակ բերեց Իսրայելն ու ասաց, որ առանց Պաղեստինի խնդրի, Իսրայելը այդքան կարևոր չէր լինի։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: