01/22/2026

Վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին

Վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների եւ մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, որոնք ասում էին, որ այսօր մահացածի հոր մահվան տարելիցն է:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: