01/22/2026

Մենք պետք է հարգանքով վերաբերվենք հայերին. Ստամբուլի նոր քաղաքապետ

Մենք պետք է հարգանքով վերաբերվենք հայերին. Ստամբուլի նոր քաղաքապետ

Ավելի վաղ հայտնել էինք` Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն, վերջին տվյալների համաձայն, հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ իշխանության ներկայացուցչի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմի օգտին՝ ընտրողների 45.09 տոկոսը:

«Այս քաղաքում մենք պետք է ընդունենք և հարգանքով վերաբերվենք հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Մենք ժողովրդավարություն կկառուցենք, կհաստատենք արդարություն այս քաղաքում»,- հայտարարել է Իմամօղլուն հաղթանակից հետո:

Իր ելույթում նա նաև նշել է, որ Ստամբուլում չպետք է լինի «ազգային փոքրամասնություն» հասկացություն, և քաղաքի բոլոր բնակիչները, անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, պետք է ունենան հավասար իրավունքներ:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: