01/22/2026

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԹԱՎՐԻԶ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԹԱՎՐԻԶ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը հունիսի 25-ին մասնակցել է «ՎիլաՏրանս» ՓԲ ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Բացվել է Կապան-Թավրիզ ավտոբուսային երթուղին, որի մեկնարկը կտրվի Կապանի Կ․ Դեմիրճյանի անվան հրապարակից(Լեռնագործ հյուրանոց)՝ այսօր երեկոյան ժամը 22։00-ին։ Կապանից Թավրիզ երթուղին կիրականացվի ամենօրյա ռեժիմով, իսկ փոխադրավարձը մեկ ուղևորի համար կկազմի 6000 դրամ։
Երթուղու պաշտոնական բացմանը ներկա էին «ՎիլաՏրանս» և «Դիդար Սեյր Գիթի» ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ 
Երթուղու բացումը իր ներդրումը կունենա երկու կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի ապահովման գործում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: