01/22/2026

Քիմիայից միայն 1 դիմորդ է 20 ստացել. պատմության և քիմիայի միասնական քննությունների արդյունքները հայտնի են

Քիմիայից միայն 1 դիմորդ է 20 ստացել. պատմության և քիմիայի միասնական քննությունների արդյունքները հայտնի են

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 21-ին շրջանավարտ-դիմորդները քննություն հանձնեցին պատմություն և քիմիա առարկաներից: ArmDaily.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ 986 շրջանավարտ-դիմորդ քննություն է հանձնել քիմիա առարկայից։ Միջին միավորը եղել է 12.4, անբավարար է ստացել 179 դիմորդ կամ մասնակիցների 18.2 տոկոսը։18-20 միավոր ստացել է 182 դիմորդ կամ մասնակիցների 18.5 տոկոսը։ 18-18.75 միավոր ստացել է 109 դիմորդ, 19-19.75 72 դիմորդ և մեկ դիմորդ ստացել է 20 միավոր։

Հայոց պատմությունից քննություն հանձնել է 1362 դիմորդ։ Միջին միավորը եղել է 11.7, անբավարար է ստացել 291 դիմորդ կամ 21.4 տոկոս, 18-20 միավոր ստացել է 191 դիմորդ կամ 14 տոկոսը։ 18-18.75 ստացել է 80 դիմորդ, 19-19.75՝ 90 դիմորդ, իսկ 20 միավոր ստացել է 21 դիմորդ:

Նշենք, որ դիմորդները այսօր հանձնել են վերջին միասնական քննությունը՝ «Ռուսաց լեզվից», արդյունքները պատրաստ կլինեն հունիսի 30-ին։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: