01/22/2026

Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը

Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը

Ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 24-ին ժամը 16.00-ին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը գողացել է 39-ամյա մի տղամարդ, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել:

Նախապատրաստվում են նյութեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: