01/22/2026

Նովոսիբիրսկում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայից ազգությամբ հայի են գնդակահարել

Նովոսիբիրսկում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայից ազգությամբ հայի են գնդակահարել

Հունիսի 25-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կրակոցների հետևանքով սպանվել է ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը։ Մուրադյանի ուղղությամբ կրակել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայից։

Nissan ավտոմեքենայից կրակոցներ են հնչել Գոգոլի անվան փողոցում։

Հաղորդագրությունում ասվում է, որ Մուրադյանը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Վնասվել են զոհի սիրտը, վերջույթները, գլուխը, որովայնը։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: