01/22/2026

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին

Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին։ Սա ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

«Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»,- ասվում է արձանագրության մեջ։

Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ կազմել Հայաստանի Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիք, որպեսզի այն հայտատուներին ուղարկվի մինչև հոկտեմբերի լիագումար նստաշրջանի մեկնարկը։

 

www.shantnews.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: