01/22/2026

Խաչատուրյան քույրերն ազատության մեջ կմնան

Խաչատուրյան քույրերն ազատության մեջ կմնան

Մոսկվայի Բասմանիի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ սահմանված «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը, հորը սպանելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Որոշակի գործողությունների արգելքի ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 28-ը:

Այսպիսով, բոլոր երեք քույրերը, Քրիստինան, Անգելինան և Մարիան, չեն կարողանա տնից դուրս գալ երեկոյան 7-ից մինչև առավոտյան յոթը:

 

https://s9.stc.all.kpcdn.net/share/i/12/10945092/inx960x640.jpg

Ավելի վաղ, միջանկյալ քննությունը հաստատել էր, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, դուստրերից մեկին սեռական հարաբերությունների է պարտադրել:

2018 թ.-ի հուլիսին Խաչատուրյան քույրերը սպանել են իրենց հորը՝ անձնական հակակրանքի պատճառով: Աղջիկները խոստովանել են իրենց մեղքը: Սեպտեմբերին դատարանը նրանց խափանման միջոցը կալանքից փոխել է «որոշակի գործողությունների արգելքի» և նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: