01/22/2026

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան

Զրահատեխնիկայի անսովոր հնարավորությունների ցուցադրություն, թռչող տանկեր ու ռազմական տեխնիկայի նորագուըյն մոդելների ցուցադրություն: Մոսկվայում ցուցադրվում է ավելի քան 2500 միավոր տեխնիկա, մասնակցում է մոտ 100 երկրի պատվիրակություն, որի թվում է նաեւ Հայաստանը:

Հայկական ռազմաարդյունաբերական համալիրը ցուցադրվում է առանձին տաղավարով:
Գլխավոր նորություններից է «Օխոտնիկ» հարվածային ԱԹՍ-ն, նոր զրահափոխադրիչը, ինքնագնաց հրետանին:

ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եւս Մոսկվայում է, ունեցել են մի շարք հանդիպումներ, կկնքվեն մի շարք պայմանագրեր, եղել են պայմանավորվածություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն տարեվերջին-2020-ի սկզբին՝ ռազմական օդուժի վերազինման համար:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: