01/22/2026

Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմն իր խորը ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանին և նրա ընտանիքին՝ որդու՝ Սարգիս Մովսեսյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

 

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: