08/04/2020

Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախագծին․ ՏԵՍԱՆՆՅՈՒԹ

Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախագծին․ ՏԵՍԱՆՆՅՈՒԹ

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն այսօր Կառավարության նիստի օրակարգում առաջարկեց ներառել մեկ լրացուցիչ հարց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ իսկ առաջարկում եք նվազագույն աշխատավարձը բարձրացնե՞լ, թե՞ իջեցնել, ինչին ի պատասխան՝ Գասպարյանն ասաց․ «Ազգային ժողովի պատգամավորների կողմից եղել է առաջարկ նվազագույն աշխատավարձը  55 հազար դրամից բարձրացնել 63 հազար դրամ, իսկ մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ»։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, ուրեմն արժե լրացուցիչ այդ հարցը ներառել նիստի օրակարգ։

Նշենք, որ նախագիծը քննարկվեց Կառավարության նիստում, որից հետո գործադիրի անդամները կողմ քվեարկեցին  այս նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 © factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: