08/04/2020

Կառավարությունն առաջարկում է 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները դարձնել անվճար, իսկ բուժաշխատողների աշխատավարձը՝ բարձրացնել

Կառավարությունն առաջարկում է 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները դարձնել անվճար, իսկ բուժաշխատողների աշխատավարձը՝ բարձրացնել

Առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Այս նպատակով պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր է պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։ 

Համապատասխան որոշման նախագիծն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց առողջապահության  փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման հաամր։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար (մինչ այժմ 0-7 տարականներն էին բժշկական ծառայություններից օգտվում անվճար խմբ․)»,- առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացրեց փոխնախարարը։ 

«Բուժաշխատողների աշխատավարձը ևս առաջարկվում է բարձրացնել»,- հավելեց փոխնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում տնտեսական գործունեություն զբաղեցնող, պարտաճանաչ հարկեր վճարող տնտեսվարողներին, որի արդյունքում գործադիրը կարողանում է ավելացնել Առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները։ 


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: