08/04/2020

ԿԱՅԱՑԱՎ ՄԱԼՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑՈՒՄԸ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱԼՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑՈՒՄԸ

2019 թվականի հունիսի 26-ին Կապանի քաղաքային մարզադաշտում առաջին անգամ անցկացվեց Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի միջազգային հուշամրցումը։
Կապան էին ժամանել հանրապետության մարզադպրոցների վաստակավոր մարզիչները, ՀՀ ու Արցախի ուժեղագույն աթլետները։ Նրանք մրցեցին աթլետիկայի երկու մրցաձևերում՝ հեռացատկ և եռացատկ։
Կանանց հեռացատկի մրցապայքարում իր հավասարը չունեցավ Գայանե Չիլոյանը/Երևան/՝ համապատասխանաբար ցուցաբերելով 5մ 85սմ արդյունք, իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը /Երևան/՝ ցույց տալով 7մ 53սմ։
Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչման արժանացավ կապանցի Արամայիս Սարգսյանը՝ ցույց տալով 15․04մ արդյունք, իսկ կանանց եռացատկում՝ Մարիետա Մինասյանը /Կապան/՝ ցույց տալով 12․68մ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները արժանացան համապատասխանաբար կարգի մեդալների, հավաստագրերի, դրամական մրցանակների և նվերների։
Մարզիկների մրցելույթին հետևում էին Արցախի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Դավիթ Հայրապետյանը և Մարատ Հարությունյանը, ինչպես նաև Կապանի սպորտասեր հասարակությունը։
Հուշամրցումը Կապանում անցկացնելու պատճառներից մեկը հանդիսացավ այն, որ համայնքը՝ մեր համաքաղաքացի Սուրեն Ղազարյանի կողմից, ով ներկայումս բնակվում և աշխատում է Ֆինլանդիայում, որպես Ֆինլանդիայի աթլետիկայի հավաքականի ցատկերի գլխավոր մարզիչ, նվեր է ստացել «Մոնդո» ֆիրմայի եվրոպական ստանդարտներին համապատասխան, ժամանակակից ռետինե վազքուղյակ, ինչի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: