01/22/2026

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի եւ Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ որոշում

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի եւ Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը։

ՍԴ որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: