01/22/2026

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են մեկական ձերբակալվածի

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են մեկական ձերբակալվածի
Փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

Հայաստանը և Ադրբեջանը մեկական ձերբակալվածի են փոխանակել: ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունը հայտնում է, որ փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ: Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 2 տարի առաջ գերեվարված Զավեն Կարապետյանին: Հայաստանը վերադարձրել է Էլվին Իբրահիմովին, որին Տավուշի ուղղությամբ 4 ամիս առաջ վնասազերծել էին հայ սահմանապահները:

armeniatv.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: