01/22/2026

Գործադիրն առաջարկում է կրկնակի հաշվել շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը

Գործադիրն առաջարկում է կրկնակի հաշվել շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառել աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ այն պատգամավորներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի է հաշվառվում աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը»,- ասաց նախարարի տեղակալը:

Առաջարկվող նախագծով նախատեսվում են նաև մի շարք տեխնիկական և բովանդակային փոփոխություններ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: