01/22/2026

ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

2019 թվականի հունիսի 28-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 141 քաղաքացի, ընդունելության էին եկել 100-ը։
Նրանցից 29-ը համայնքի ղեկավարին դիմեց դրամական աջակցության խնդրով և օգնության ստացավ։Մյուս քաղաքացիները աշխատանքային, սոցիալական, առողջական, հողային և անձնական այլ բնույթի հարցեր ունեին։ 
Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրի հետ՝ համայնքի ղեկավարը տվեց հստակ հանձնարարականներ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին՝ կատարելու մանրամասն ուսումնասիրություն։
Ըստ այդմ՝ ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում։
Նշենք նաև, որ նախապես ցուցակագրված քաղաքացիների մի խմբին էլ ընդունել են Կապան համայնքի ավագանու անդամները։
Առիթից օգտվելով՝ քաղաքացիները նաև իրենց երախտիքի խոսքը հայտնեցին համայնքի ղեկավարին՝ Կապանն ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ դարձնելու համար։

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди сидят, стол, офис и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят, шляпа, стол и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, в помещении

На данном изображении может находиться: 2 человека, в помещении|

На данном изображении может находиться: 1 человек, в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят, стол, ребенок и в помещении

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: