01/22/2026

Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ

Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի և Արցախի մի շարք կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: