01/22/2026

Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել

Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել

Հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան:

Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետեւանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։

«Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական եւ մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետեւել եւ նախականխել նման դեպքերի կրկնությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: