01/22/2026

Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է բուժզննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար. ԱԳՆ

Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է բուժզննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար. ԱԳՆ

Նախօրեին Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանցել միմյանց:

ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդմամբ, փոխանցումը տեղի է ունեցել Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել եւ ստուգել են նրանց պահման պայմանները եւ ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:

Իր հերթին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ այստեղ խոսքը փոխանակման մասին չէ, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն արտահանձնում է առանց որեւէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել նաեւ Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին եւ ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը»,-ասել էր նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: