01/22/2026

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՕՐԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՕՐԸ

Հունիսի 29-ին Հայաստանում նշում են Անհայտ կորած ազատամարտիկների օրը։ Կապանում ամեն տարի հիշում ու հավատով են սպասում արցախյան պատերազմի տարիներին ռազմի դաշտ մեկնած ու տուն չվերադարձած կապանցի 18 ազատամարտիկներին, որոնց վերադարձին հուսո աչքերով են նայում հարազատները։ 
Առավոտյան Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամները, նրանց մարտական ընկերները, զինվորականները, ՀՀ ՊՆ գերիների, պատանդների և անհայտ կորածերի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները և բազմաթիվ կապանցիներ մասնակցել են Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցած օրհնության և աղոթքի ծիսակատարությանը։ Այնուհետև նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշաքարին։
Իսկ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ օրվան նվիրված հուշ-ցերեկույթ, որտեղ հնչեցին ելույթներ ու երաժշտական կատարումներ։
Օրվա երկրորդ կեսին ներկաներն այցելեցին Կապանի Շիկահող գյուղ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով Կապանի 97-րդ բրիգադի, Շիկահողի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի լեգենդար հերոսների հուշաքարին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: