01/22/2026

Տուսկը կասեցրել է Եվրամիության գագաթնաժողովը

Տուսկը կասեցրել է Եվրամիության գագաթնաժողովը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կասեցրել է ԵՄ գագաթնաժողովը՝ եվրակառույցների առանցքային պաշտոններում  թեկնածությունների հարցով լրացուցիչ երկկողմ խորհրդակցությունների համար, բանավեճերը կվերականգնվեն ավելի ուշ, լրագրողներին հայտնել է Եվրախորհրդի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԵՄ առաջնորդները Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում պետք է համաձայնության գան Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարների պաշտոններում նշանակումների «փաթեթի» շուրջ: Սա անհրաժեշտ է անել մինչեւ հուլիսի 2-ին նոր գումարման Եվրախորհրդարանի լիագումար նիստը սկսվելը:

«Եվրախորհրդի ղեկավարը կասեցրել է գագաթնաժողովը: Հիմա նա առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ է կազմակերպում: Գագաթնաժողովը աշխատանքը կվերսկսի երկկողմ խորհրդակցություններն ավարտելուց հետո»,- հայտնել է պաշտոնյան:

Մեկ այլ աղբյուր հայտարարել է, որ բանավեճերն ընդհատելու անհրաժեշտությունն է մատնանշում «առայժմ որոշման հասնելու անհնարինությունը»:

Կիրակի արտահերթ գագաթնաժողովը վերջին 2 ամսում երրորդն էր՝ եվրակառույցների առանցքային պաշտոններում թեկնածուների փաթեթի շուրջ փոխզիջման հասնելու փորձով: Բանավեճերի սկզբնակետ է դարձել  Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում խորհրդակցությունների արդյունքում ձեւավորված «փաթեթը»: Դրա հիմքում էր ԵՀ ղեկավարի պաշտոնում հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թկնածությունը համաձայնեցնելու փոխզիջումային առաջարկը, ում առաջադրել է Եվրախորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող սոցիալ-դեմոկրատների եվրոպական դաշինքը:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: