01/22/2026

5 ոսկի, 3 արծաթ ու 3 բրոնզ. Եվրոպական խաղերում Հայաստանը 11-րդ տեղն է գրավել մեդալային հաշվարկում

5 ոսկի, 3 արծաթ ու 3 բրոնզ. Եվրոպական խաղերում Հայաստանը 11-րդ տեղն է գրավել մեդալային հաշվարկում

«Դինամո» ստադիոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ 2-րդ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մասնակից 50 երկրների ավելի քանի 4000 մարզիկները խաղարկեցին 15 մարզաձեւերի 23 դիսցիպլինների մեդալների հավաքածուները:Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձեւերում:

Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն է գրավել մեդալային հաշվարկում:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

armdaily.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: