01/22/2026

Բակո Սահակյանը հարցաքննվել է. ՀՔԾ պետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց

Բակո Սահակյանը հարցաքննվել է. ՀՔԾ պետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց

“Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ”,- այսօր լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ Մարտի մեկի գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Անդրադառնալով ՀՔԾ-ն լուծարելու և փոխարենն այլ մարմին ստեղծելու մասին հարցին, Սասուն Խաչատրյանն ասաց, որ արդեն հրապարակվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:

“Այդ նախագիծը որ կարդաք, կտեսնեք, որ նոր հակոկոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում: Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք”,- ասաց նա:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: