01/22/2026

Թուրքիայում ադրբեջանական նավթային լցանավ է պայթել

Թուրքիայում ադրբեջանական նավթային լցանավ է պայթել

Նավթով բեռնված նավը կանգնած է եղել Իզմիրի նահանգում։ Պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը` ծանր վիրավորվել։

Թուրքիայի Իզմիրի նահանգի Petkim նավթաքիմիական համալիրի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել իտալական դրոշի ներքո նավարկող լցանավից հեղուկ ածխաջրածինների բեռնաթափման ժամանակ:

Նավը վարձակալված է եղել Socar Turkey ընկերության կողմից, որը Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության ստորաբաժանումն է Թուրքիայում:

Միջադեպի հետևանքով վիրավորվել են իտալացիներ և մեկ ռումինացի:

Վերջին տվյալներով զոհվել է 2, ծանր վիրավորվել 14 մարդ։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: