01/22/2026

Հայաստանն ու Սինգապուրը բանակցություններ են վարում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ

Հայաստանն ու Սինգապուրը բանակցություններ են վարում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ

 Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Ինչպես հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: