01/22/2026

Թթի փառատոնը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 6-ին

Թթի փառատոնը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 6-ին

Արդեն ավանդույթ դարձած Թթի փառատոնը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 6-ին Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում, Ժամը՝ 13.00-ից։

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է՝

- Փառատոնի հանդիսավոր բացում
- Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպած սննդի տաղավարներից: Տարբեր տաղավարներում հայկական ավանդական ուտելիքների հյուրասիրություն-վաճառք/բանջարով հացի թխման ցուցադրություն, խնոցի թանի պատրաստման, լավաշի թխման ցուցադրություն հյուրասիրություն, վաճառք
- Քարխանա լվանալու արարողություն
- Հայկական խոտաբույսերով թեյախմության 
կազմակերպում
- Թութ Թափելու արարողություն
- Թթի օղու թորման ցուցադրություն
- Ազգային կենդանի երաժշտություն, համերգային ծրագիր
- Ազգային խաղերի, մարզաձևերի ներկայացում, մրցույթների կազմակերպում
- Նկարազարդումներ՝ երեխաների համար
- Ավանդական շուրջպար հայկական ժողովրդական երգի-պար
- Համերգային ծրագիր
- Ձեռքի աշխատանքների, հուշանվերների ցուցադրություն
- Նորապսակների հյուրընկալում
- Մրցույթների կազմակերպում, տարբեր անվանակարգերով մրցանակաբաշխություն

Հ․Գ․ Տրանսպորտային միջոցները ժամը 12.30-ից անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն Գ. Տաթևացու հրապարակից դեպի Քարահունջ բնակավայր։
Թթի Փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը և ճանաչելիության բարձրացումը, համայնքում կենսամակարդակի բարձրացումն ինչպես նաև հայկական ավանդույթների, մշակույթի պահպանումը: Այս ամենով հանդերձ՝ էկոտուրիզմի ուշադրությունը սևեռել Սյունյաց աշխարհի վրա: Հիմնադրամը նպատակ է հետապնդում Սյունիքի մարզը դարձնել, Մետաքսյա ճանապարհի անբաժան ու ակտիվ մասնիկը: 
Փառատոնի մեկնարկը տրվում է մրցութային թութ թափելու արարողությամբ, հյուրերը բաժանվում են խմբերի, բռնում մեծ կտորը (քարխանան), որում թափվելու է թութ։ Մրցույթի հաղթողներին հանձնվում են մրցանակներ։ 
Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները՝ հանդես գալով միանման տաղավարներով: Փառատոնին մասնակցում են նաև Գորիսի լավագույն սննդի կետերը (ռեստորանները), խորոված պատրաստողները։ Փառատոնի ընթացքում ներկայացվում է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ։

Սիրով սպասում ենք բոլորիդ Թթի փառատոնին։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: