01/22/2026

Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել է Ողջի գետը. կա 1 զոհ

Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել է Ողջի գետը. կա 1 զոհ

ՃՏՊ.կա մեկ զոհ

Հուլիսի 3-ին, ժամը 06:01-ին Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գ-նտ Բ.Զաքարյանի գլխավորությամբ:

Ինժեներական տեխնիկայի օգնությամբ հրշեջ փրկարարները Ողջի գետից դուրս են բերել «vaz2121» մակնիշի 51SU497 պ/հ-ի ավտոմեքենան: Մեքենայի սրահում հայտնաբերել են վարորդ՝ 1957 թ-ին ծնված Հ. Ս.-ի դին և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին:


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: