01/22/2026

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Հուլիսի 2-3-ը Սյունիքի մարզպետարանում բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթաց անցկացվեց  պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների,  ինչպես նաեւ բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։

Այն կազմակերպել էին  ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը,  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝  «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիան կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում։

Ծրագրի էությունը հանրային ծառայողների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, իսկ դասընթացը նպատակ ուներ բարելավել տարբեր մակարդակներում որոշում կայացնողների գիտելիքներն ու փոխանցել նոր հմտություններ, ինչպես նաեւ՝ ներկայացնել  երկրի զարգացման հայեցակարգում բնապահպանական կայուն կառավարման մոտեցումները։   

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: