01/22/2026

ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները

ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները

Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հուլիսի 3-ին  տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած քաղաքական հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՅԴ պաշտոնական կայքից, հանդիպմանը դաշնակցությունից մասնակցել են ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, «Ժառանգություն»-ից՝ կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, որպես համագործակցության եզրեր` ընտրվել են դատաիրավական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:

Նշվել է, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: