01/22/2026

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ամսական կստանան 100 հազար դրամ պատվովճար

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ամսական կստանան 100 հազար դրամ պատվովճար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին ամեն ամիս տրամադրել 100 000 դրամի պատվովճար՝ նախկին 50 հազարի փոխարեն։ Այս նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց 2008 թվականին ընդունած որոշման մեջ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ այսչափ պատվովճարը կբարձրացնի Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածությունը։

Նշենք, որ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50.000 դրամ էր սահմանվել 2015 թվականի մայիս 1-ից։

Նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեով Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 միլիոն դրամ՝ 397 վետերանի համար։ Սակայն մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ Իսկ հունվար-հունիս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կանխատեսվում է շուրջ 100 միլիոն դրամ ծախս պատվովճարի գծով։ Հաշվի առնելով նման դինամիկան և կուտակված միջոցները՝ նախարարությունն առաջարկել է ավելացնել Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: