01/22/2026

ՀԱՊԿ 4 անդամ երկրներում տեղի կունենան զորավարժություններ՝ 12 հազար զինվորականի մասնակցությամբ. Սեմերիկով

ՀԱՊԿ 4 անդամ երկրներում տեղի կունենան զորավարժություններ՝ 12 հազար զինվորականի մասնակցությամբ. Սեմերիկով

Պաշտպանության նախարարները եւ անվտանգության խորհրդի քարտուղարները, դիտարկելով ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական ուժերի պատրաստման արդյունքները եւ նրանց պատրաստվածությունը առաջադրված խնդիրների լուծմանը, նաեւ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետագա կատարելագործման եւ պատրաստման, դրանց մարտական պոտենցիալի բարձրացման նպատակով, հաստատել են 2020 թվականի համար ուժերի եւ Հավաքական անվտանգության համակարգի միջոցների համատեղ պատրաստման պլանը։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։

Բացի այդ, նրա խոսքով, ճշգրտումներ են մտցվել նաեւ 2019-ի համանման ծրագրում։

Ընդ որում, Սեմերիկովը տեղեկացրել է, որ 2019-ին, բացի տարատեսակ հրամանատարաշտաբային զորավարժություններից եւ մարզումներից, կիրականացվեն վեց զորավարժություններ։

«Զորավարժությունները կանցկացվեն չորս պետություններում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Բելառուսի Հանրապետությունում։ Զորավարժություններին կներգրավվի ընդհանուր թվով 12 հազար մարդ։ Բոլոր զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմաքաղաքական իրադրության ֆոնին եւ միասնական գաղափարով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: