01/22/2026

Գորիսում մահացած հղի կինը էպիլեպսիա ուներ. մանրամասներ

Գորիսում մահացած հղի կինը էպիլեպսիա ուներ. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 20 տարեկան հղի է մահացել:

Դեպքի մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց դեպքը.
 
«Անկեղծ ասած, քիչ առաջ եմ տեղեկացել դեպքի մասին: Քաղաքի բնակիչներն ասում են, որ կինը Էպիլեպսիա ուներ: Այժմ  այլ մանրամասների չեմ տիրապետում»:

Հիշեցնենք` անցած գիշեր Գորիսի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել: Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։ Դուռը փակ է եղել, բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: