01/22/2026

«Ափսոսում եմ ոչ թե հրաժարականի, այլ կիսատ թողած գործերի համար». Արամ Սիմոնյան

«Ափսոսում եմ ոչ թե հրաժարականի, այլ կիսատ թողած գործերի համար». Արամ Սիմոնյան

Կիսատ թողած գործերի համար ափսոսում եմ, հրաժարականի համար՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Հարցին՝  հրաժարականի պահանջը իր քաղաքական հայացքների պատճառո՞վ էր, թե՞ այլ հանգամանքներ կային, Արամ Սիմոնյանն ասաց. «Շատ հանգամանքներ կային»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչը դրդեց, որ հրաժարական տա, որին ի պատասխան ԵՊՀ նախկին ռեկտորն ասաց.  «Ես ցանկացա հրաժարական տալ, տեսա, որ իմ մնալը վտանգում է համալսարանի հետագա ընթացքը, եւ նրա 100-ամյակի տոնակատարությունը, դրա համար որոշեցի, որ համալսարանը քավության նոխազ չդառնա»։

Արամ Սիմոնյանը նաեւ նշեց, որ հիմա գիտական աշխատանքով է զբաղվում, դասախոսական աշխատանքով. «Նոր, հաճելի պահեր եմ ապրում, ազատ շատ հոգսերից»։

Նա շեշտեց՝ ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածու չունի։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: