01/22/2026

Դիմորդների 30%-ը չի լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22%-ը պատկերացում չունի վանկերի մասին. «Հայաստանի Հանրապետություն»

Դիմորդների 30%-ը չի լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22%-ը պատկերացում չունի վանկերի մասին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայոց լեզվի և հայ գրականության 2019 թ. պետական միասնական քննությունների թեստերի վերաբերյալ այս քննաշրջանում հնչեցին դժգոհություններ:  Թեստերի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ անգիր անելու երևույթը կանխելու նպատակով, առանց շեղվելու շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից, թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն է շտեմարանի հետ՝ առանց մի տառի փոփոխության: Մի մասը չնչին փոփոխություններով է եղել, մյուս մասն էլ կազմվել է երկու կամ երեք առաջադրանքների կցումով՝ պահանջի փոփոխությամբ:

Բայց, արի ու տես, որ այդ փոփոխությունները աղմուկի առիթ հանդիսացան: Ա. Աբաջյանը ասել է. «Ինչի՞ ենք ականատես լինում: Դիմորդների 71 տոկոսը չի ճանաչել Ե. Չարենցի ստեղծագործությունների անվանումները: 30 տոկոսը չի կարողացել լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22 տոկոսը պատկերացում չունի՝ ինչ ասել է բաց և փակ վանկ, որ պիտի իմանար դեռ ցածր դասարաններում»:

Մեր զրուցակիցը մատնանշել է քննությունների ցածր արդյունքների մի քանի պատճառ ևս՝ անդրադառնալով նաև շտեմարանների թեմային»:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: