01/22/2026

Ադրբեջանի գործողություններին վարդագույն ակնոցով նայելու փորձերը տխուր հետեւանքների կհանգեցնեն. Ստեփանակերտ

Ադրբեջանի գործողություններին վարդագույն ակնոցով նայելու փորձերը տխուր հետեւանքների կհանգեցնեն. Ստեփանակերտ

Ադրբեջանի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունը:

«Մենք այս մասին երբեք չպետք է մոռանանք: Ցավոք, ոմանք մոռանում են, իսկ Ադրբեջանն ինքը հիշեցնում է իրականության մասին: Սա ամենապարադոքսալն է: Եթե իրավիճակին նայենք վարդագույն ակնոցով, ապագան կարող է լինել անչափ տխուր, արյունահեղ»,- զգուշացրեց Դավիթ Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ Ադրբեջանի ղեկավարությանն արդյոք հաջողվո՞ւմ է միջնորդներին մոլորության մեջ գցել, Բաբայանը կարծիք հայտնեց, որ չի հաջողվում. «Միջնորդները բարձրակարգ դիվանագետներ են՝ լայն տեսահորիզոնով, որոնք երկար տարիներ դիվանագիտական ծառայության են»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: