01/22/2026

ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը  միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ:

 

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:

«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները:  Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:

Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար:

Թթի փառատոնի մեկնարկը տրվել է մրցութային թութ թափելու արարողությամբ, ինչից հետո տեղի է ունենում  ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք:

Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: