01/22/2026

Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը

Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը
Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը  քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրա: Եվրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների հետ կապված:
 
«Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղությանը, իրական բանակցություններին: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է  լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով Հելսինկյան հիմնարար ակտի եզրափակիչ դրույթներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,- ասաց Դոնալդ Տուսկը:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: