01/22/2026

Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ եւ ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: