01/22/2026

Առաջիկա օրերին կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում

Առաջիկա օրերին կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում

Այսօր, հուլիսի 14-15-ը Հայաստանի առանձին շրջաններում, հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 13-14-ը նույնքան կնվազի։

Հուլիսի 11-14-ը Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: