01/23/2026

Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի  20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը։ 

 

 

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանըայնուհետ տեղի են  ունենալու պանելային քննարկումներ: Պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Համաժողովն անցնելու է «Սկսիր Շիրակից»  կարգախոսի ներքո և մինասյան գույները ներառող շրջան-խորհրդանիշովՀամաժողովի մեկնարկից օրեր առաջ  գործարկվել է համաժողովի մասին ներկայացնող  www.shirak.biz  կայքը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակորը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմփոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժըզարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության  հետ կապերի բաժնից՝  ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյա ոլորտային ուղղությունները՝ ՏՏ, արդյունաբերությունզբոսաշրջություն և գյուղատնտեսություն:

Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյովորի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին:

Համաժողովի պաշտոնական մասը կունենա շուրջ 300 մասնակիցՆերկա են ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըոլորտային գերատեսչությունների ղեկավարներպատգամավորներՀայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններպետական և մասնավոր ընկերություններիայդ թվում՝ խոշորմիջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներարտերկրից 50 գործարարներտեղի 150 գործարարներփորձագետներմիջազգային կառույցներիպետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: