01/23/2026

Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը

Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը

Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ, ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն:

Աստղադիտարանից հայտնում են, որ  ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն անմասն չի մնում այս մեծ իրադարձությունից և նույնպես նախատեսում է ծրագիր՝ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության՝ Լուսնին նվիրված միջոցառումների արշավի մասը դարձնելով՝ 

50 տարի առաջ՝ 1969թ-ի հուլիսի 20-ին, մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:
ՆԱՍԱ-ն իր «Ապոլլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին:

Նիլ Արմսթրոնգն (ամերիկացի տիեզերագնաց, ռազմածովային օդաչու) առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ ողջ մարդկության համար»:

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անհրաժեշտ էր ամուր և զգույշ կանգնել ոտքերի վրա, որովհետև Lուսնի շատ փոքր ձգողականության պատճառով քայլելը չափազանց դժվար էր, իսկ ընկնելու հավանականությունը՝ մեծ։

Լուսնի մակերևույթի վրա անցկացնելով մոտ 2 ժամ՝ աստղագնացները հավաքեցին 22կգ լուսնային նյութեր Երկիր բերելու համար: Նրանք Լուսնի վրա տեղադրեցին ԱՄՆ դրոշը, սեյսմաչափ և այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի ճշգրիտ չափել Երկրից Լուսին հեռավորությունը:
Հուլիսի 24-ին անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ հաշվարկային կետից 24կմ հեռավորության վրա:

Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: