01/23/2026

Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի եւ մետալուրգի օրվա կապակցությամբ

Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի եւ մետալուրգի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ,

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիդ, ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին և լեռնագործի ուղով անցած վետերաններին։

Տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ճյուղերից է եղել։ Լինելով հնագույն մասնագիտություններից մեկը, այն մինչ օրս պատվաբեր ու շնորհակալ աշխատանք է համարվում։ 
Պատվարժա՛ն լեռնագործներ,

Դուք դժվարին առաքելություն եք իրականացնում, որը քրտնաջան աշխատանք է պահանջում, յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրումի շնորհիվ է զարգանում ձեռնարկությունը, մեր հայրենիքը, բարեկեցիկ ապագա կերտվում մեր երեխաների համար։

Ձեր աշխատանքի գնահատականն ամեն մի կառուցվող մանկապարտեզի, դպրոցի, կարիքավորին օգնելու հնարավորության մեջ է։ Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքը հղելու ձեռնարկության բոլոր աշխատակիցներին։ Շնորհակալ ենք ձեր նվիրված ու ջանասեր աշխատանքի համար։ 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ ամուր առողջություն, ձեռքբերումներ, և կամքի ուժ՝ միասին զարգացնելու երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը։

Հարգանքով` Դավիթ Թովմասյան

«Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: