01/23/2026

Դավիթ Տոնոյան. Սահմանների որոշ մասերում առկա է վերահսկելի լարվածություն

Դավիթ Տոնոյան. Սահմանների որոշ մասերում առկա է վերահսկելի լարվածություն

«Սահմանների որոշ մասերում առկա է վերահսկելի լարվածություն, անհանգստանալու խնդիր չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Դոնոյանը։

Նրա խոսքով, զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել։

Հարցին, թե օրեր առաջ Նախիջևանի կողմից  կրակել էին հայկական գյուղի ուղղությամբ, նախարարը պատասխանեց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող։ Ամեն դեպքում միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի՝ Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»։

Պատասխանելով հարցին, թե խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած օպերատիվ կապի մասի՞ն է, արդյունավե՞տ է այն, ինչպե՞ս է կապը լինում, Դ. Տոնոյանն ասաց. «Այո։ Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում։ Միջնորդված կապ է սա, խոսում ենք նշանակած պաշտոնյաների միջոցով։ Նորմալ գործընթաց է, շատ  դրական գործընթաց է»։

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: