01/23/2026

Սարդարապատ գյուղում դպրոցականը ավտոտնակում ավտոմեքենան նորոգելիս ոտքը դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելով՝ մահացել

Սարդարապատ գյուղում դպրոցականը ավտոտնակում ավտոմեքենան նորոգելիս ոտքը դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելով՝ մահացել

Երեկ, հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելու հետևանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Ղ․-ն սովորում էր իրենց գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: